Հին Թաղերի գյուղապետ. 17 հայ զինծառայող անհետ կորել է, նրանցից 9-ը գերի են, մյուսների ճակատագիրն անհայտ է

725

Հին Թաղերի գյուղապետ.17 հայ զինծառայող անհետ կորել է, նրանցից 9-ը գերի են, մյուսների ճակատագիրն անհայտ է

Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղի համար երկու օր տեղի ունեցած մարտերի ընթացքում ադրբեջանական կողմը 9 հայ զինծառայող է գերի վերցրել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հին Թաղերի համայնքապետ Էդուարդ Այվազյանը:

Նա նշեց, որ համայնքը պաշտպանող այդ ջոկատի տղաներին չի ճանաչում, տարբեր տեղերից էին, բայց Էջմիածնից էլ կան: «Ես 9 հոգու մասին եմ խոսում, բայց 17 հոգի են պակաս տղերքից, ինձ զանգեցին տեղեկացրեցին, 9 հոգին գիտեմ հաստատ գերի են, մյուսները թե զոհվել են, ինչ-որ մի տեղ կորել են, չգիտեմ, նրանց ճակատագիրն անհայտ է»,- ասաց համայնքապետը: