Նիկոլ Փաշինյան. Եթե ընտրությունը լինի հարազատ եղբոր և արդարության միջև, ես ընտրելու եմ արդարությունը». (տեսանյութ, այսօր)

1103

Նիկոլ Փաշինյան. Եթե ընտրությունը լինի հարազատ եղբոր և արդարության միջև, ես ընտրելու եմ արդարությունը». (տեսանյութ, այսօր)

AsekoseNews — Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Բերդ քաղաքում հավաքվածները սկսեցին բղավել «Քաղաքապե՛տ, հեռացի՛ր», որին ի պատասխան Փաշինյանը խնդրեց չգովաբանել կամ չվարկաբեկել տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին։ «Այս հանդիպումը չենք օգտագործում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներին գովաբանելու ու վատաբանելու համար։ Ոչ մեկը միկրոֆոնը չվերցնի ասի՝ վա՛յ, մեր քաղաքապետի կյանքին մեռնեմ, դատախազի կյանքին մեռնեմ։ Այսօր այդ օրը չի։ Բոլորիդ լսելու ենք և արդարությունը հաղթելու է։ Եթե ընտրությունը լինի հարազատ եղբոր և արդարության միջև, ես ընտրելու եմ արդարությունը»,– նշեց նա։

Աղբյուր` Asekose am (https://www.youtube.com/watch?v=OMP9e9LinIs)