Ընդդիմության երթի ընթացքում Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիների և երթի մասնակիցների միջև ծեծկռտուք տեղի ունեցավ

99

Ընդդիմության կազմակերպած երթի ընթացքում մասնակիցներին մոտեցան մի քանի քաղաքացիներ և պաշտպանեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Երթի մասնակիցների և այդ քաղաքացիների միջև քաշքշուկ և ծեծկռտուք տեղի ունեցավ։ Նիկոլ Փաշինյանին սատարող քաղաքացիներից մեկի աչքը վնասվեց։

Երթի մասնակիցներն ասում էին, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանողը թուրք է։

Ոստիկանները կանխեցին հետագա բախումները։ Երթին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արման Աբովյանը և Շաքե Իսայանը նույնպես քաղաքացիներին կոչ արեցին դադարեցնել բախումը։