Բաքուն և Անկարան ստուգում են ռուս գեներալների նյարդերն ու Պուտինի ուժը․ դա կարող հանգեցնել անխուսափելի ու ավելի մասշտաբային էսկալացիայի

1074

Բաքուն և Անկարան ստուգում են ռուս գեներալների նյարդերն ու Պուտինի ուժը․ դա կարող հանգեցնել անխուսափելի ու ավելի մասշտաբային էսկալացիայի

wargonzo

Հադրութի շրջանում ստեղծված իրավիճակի արդյունքում այս պահին կարելի է ասել հետևյալը ։

Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ղարաբաղյան հակամարտության հերթական փուլի միջանկյալ արդյունքները (ՌԴ ՊՆ-ն հայտարարեց Արցախում մարտական գործողությունների վերսկսման մասին) արդեն այսօր ունենք բոլոր հիմքերը արձանագրելու, որ ադրբեջանական կողմն իրեն պահում է Դոնբասում ուկրաինական (Կիևի) ուժերի նմանությամբ ։

Այսինքն ՝ շատ ազատ է մեկնաբանում հրադադարի մասին ստորագրված համաձայնագրերը, հատկապես այն հատվածում, որտեղ կողմերը պարտավորվում են մնալ զբաղեցրած դիրքերում ։

Ձեռք բերված պայմանավորվածությունների նման անտեսումը, որոնց երաշխավորն է Ռուսաստանն ու Պուտինն անձամբ, կհանգեցնի անխուսափելի ու ավելի մասշտաբային էսկալացիայի։ Չեն տեսնում սա միայն միայն կույրերը։

Այժմ Բաքուն և Անկարան ստուգում են ոչ այնքան Ստեփանակերտն ու Երեւանը, որքան Մոսկվան եւ խաղաղապահ զորակազմը ։ Որքանով է այն պատրաստ է միանալ, որքան ուժեղ են ռուս գեներալների նյարդերը։ Ինչքան խորն է այս տարածքում հայ-ռուսական փոխգործակցությունը: Արդյոք հնարավոր է սեպ է խրեն՝ հասկանալով թույլ տեղերը։