«Մարդ ու կին» իրար միս են կերել, եռման ջուր, դանակ…. Հայաստանում այսօր տեղի ունեցած արտառոց դեպքի մանրամասները. միայն իմանաք, թե ովքեր են նրանք

448

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 8-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախից թիկնային մակերեսի գոտկային շրջանի ծակած կտրած վերք, առանց որովայնի խոռոչի ներթափանցման» ախտորոշմամբ իրենց մոտ է

տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետի տեղակալի և անչափահասների գործերով բաժանմունքի տեսուչի

գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արագածոտնի մարզի բնակիչ, 32-ամյա Արմեն Ս.-ն է: Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում նրան, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ նույն օրը իրենց տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել վիրավորի և նրա կնոջ՝ նույն հասցեի բնակիչ, 26-ամյա Լ. Մ.-ի միջև, որի ժամանակ էլ վերջինս խոհանոցային

դանակով հարվածել է ամուսնուն: Պարզվել է նաև, որ վիճաբանության ընթացքում էլ Արմեն Ս.-ն եռացրած ջուր է լցրել կնոջ ձեռքին: Ոստիկանների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում կինը ներկայացրել է հանցագործության գործիք դանակը, որից հետո բաց է թողնվել: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: