Աշխարհի գավաթ․ Մալխաս Ամոյանը՝ կիսաեզրափակչում է, մրցավարները ձախողեցին հայ-ադրբեջանական գոտեմարտը

242

Բելգրադում ընթացող Աշխարհի գավաթի անհատական առաջնության հունահռոմեական ոճի 67 կգ քաշային կարգում  ցավալի պարտություն է կրել Սլավիկ Հայրապետյանը։ Ադրբեջանցի Իսլամբեկ Դադովի դեմ գոտեմարտի ավարտից քիչ առաջ Սլավիկին ձեռնտու 4-4 հաշիվն է եղել, սակայն մրցավարը չելենջով չի հաշվել նրա միավորը և նույնիսկ մեկը հանել։ Քամբեքի փորձի ժամանակ Հայրապետյանը կրկին 2 միավոր ստանալու հնարք է կատարել, որը նույնպես անտեսվել է մրցավարի կողմից, որն արդյունքում 4-7 հաշվով պարտության է բերել։

1/8 եզրաեփակչում Սլավիկը 7-0 հաշվով ջախջախել էր չիլիացի Տորրես Նունյեսին։

Փոխարենը, 72կգ քաշային կարգում փայլել է երիտասարդ Մալխաս Ամոյանը։ Ինչպես տեղեկացրել ենք, 1/8 եզրափակչում նա հաղթել էր սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչին։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 12-0 հաշվով ջախջախել է մոլդովացի Վալենտին Պետիչին և նվաճել կիսաեզրափակչի ուղեգիր։ Եզրափակչի համար պայքարում Մալխասը մրցելու է թուրք Չենգիզ Արսլանի հետ։

77 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանը 1/8 եզրափակչում 4-2 հաշվով առավելության է հասել իտալացի Մատեո Մաֆեցոլիի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Չալյանը մրցել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Ռոման Վլասովի հետ։ Ռուսը հաղթել է 3։1 հաշվով։