Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից

166

Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Պակաինը Բաքվին խորհուրդ է տվել զգուշանալ Անկարայից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին Թեհրանի քննադատությունից հետո։

«Բանաստեղծություն կարդալով ՝ Էրդողանը ցույց տվեց պատմության, աշխարհագրության, և իրավիճակի (տարածաշրջանի-խմբ.) մասին իր անտեղյակությունը: Նա բարձրացրել է Իրանից ադրբեջանական շրջանների անջատման սուր հարցը, ինչպես նաև կասկածի տակ է դրել Ադրբեջանի Հանրապետության անկախությունը։ Իր բարեկամությամբ Անկարան արջի ծառայություն է մատուցում Բաքվին։ Բաքուն պետք է զգուշանա Անկարայից»,- գրել է նախկին դեսպանը Twitter-ում։

Իրանում Թուրքիայի դեսպան Դերյա Էրսը կանչվել էր Իրանի ԱԳՆ ՝ Բաքվում կայացած ռազմական շքերթի ժամանակ Էրդողանի մեջբերած բանաստեղծության պատճառով։ Գրքում հիշատակվում է Արաքս գետը, որի մի մասն անցնում է իրանա-ադրբեջանական սահմանով, և որը, ինչպես մեջբերել Է Էրդողանը, «անջատել են», ինչն էլ առաջացնել Թեհրանի դժգոհությունը ։

Թեհրանն «անընդունելի» է համարել Էրդողանի ասածը և բացատրական զրույց ունեցել Թուրքիայի դեսպանի հետ ՝ հայտարարելով, որ «տարածքային նկրտումների և ռազմատենչ կայսերական էքսպանսիայի ժամանակներն արդեն վաղուց անցել են», և Իրանը չի հապաղի ազգային անվտանգության հարցերում