Խուզարկվել է Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանը, նրա եղբայրը ձերբակալվել է. (Տեսանյութ)

800

Խուզարկվել է Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանը, նրա եղբայրը ձերբակալվել է.

Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք: Այս մասին հաղորդում է ԱԱԾ լրատվական ծառայությունը:

 

«Ստացված տվյալների հիման վրա 2018 թ. օգոստոսի 6-ին և 7-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների և ՀՔԾ քննիչների կողմից նշված վայրում իրականացված խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք և ռազմամթերք, այդ թվում` 3 հատ ձեռքի գնդացիր, 7 հատԱԿ-74 տեսակի ինքնաձիգ, 2 հատ ՍՎԴ տեսակի դիպուկահար հրացան, 3 հատ տարբեր տեսակի հրացաններ, 2 հատ ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող տարբեր տրամաչափի մեծ քանակությամբ փամփուշտներ:

Խուզարկվել է Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող գործարանը, նրա եղբայրը ձերբակալվել է. (Տեսանյութ)

Տեսանյութ` Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն.