Միրգ, որն երիտասարդացնում է ուղեղը…

500

Սննդի մեջ արխատի պտուղների (Siraitia grosvenorii) օգտագործումը դանդաղեցնում է ծերացման պրոցեսը։ Այս մասին ասվում է չինացի գիտնականների նոր հետազոտությունում, որը հրապարակվել է The American Journal of Chinese Medicine-ում։

Հետազոտության ընթացքում 10 ամսում արխատի օգտագործումը դանդաղեցրել է մկների ծերացման պրոցեսը։ Գիտնականները դա բացատրել են նրանով, որ միրգն ուժեղացրել է հեմոպոետիկ ցողունային բջիջները կարմիր ոսկրածուծում, որոնք նախորդում են արյան բջիջներին, ինչպես նաեւ նպաստում է ռեգեներացիային։ Ուստի, գիտնականները կարծում են, որ սննդի մեջ արխատի պտուղների օգտագործումը կարող է երկարացնել մարդու կյանքը՝ ի հաշիվ ցողունային բջիջների գործառույթի բարելավման։

Թեեւ եզրակացություններն արվել են մկների վրա փորձերի ընթացքում, մասնագետները կարծում են, որ դրանք արդարացված կլինեն նաեւ մարդկանց համար։