Մինչև պատերազմի ավարտը սպաներն ու զինվորները չեն իմացել, որ 19-ամյա հերոսի հայրը ոստիկանապետ է

340

 

Երևանի բնակիչ, Երևանի պետական համալսարանի Կիրառական մաթեմատիկայի և ծրագրավորման ֆակուլտետի 1-ին կուրսն ավարտած 19-ամյա Կարեն Արմենի Վաթյանը, կիսատ թողնելով ուսումը, մեկնում է զինվորական ծառայութան։

Բազմաթիվ զինվորների նման նա իր զինվորական ծառայությունը սկսում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում։

Ծառայության սկզբից Կարենն աչքի է ընկնում ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվության զգացումով։

Երբ սեպտեմբերի 27-ին թուրք-ադրբեջանական հրոսակները հարձակվեցին Արցախի Հանրապետության վրա, Կ․ Վաթյանը լինելով Արցախի պաշտպանության բանակի հրետանային հաշվարկի հրամանատար իր զինակից ընկերների հետ առաջին օրվանից, որպես պատասխանատու, պատերազմի ողջ օրերի ընթացքում ծառայություն էր կատարում առաջնագծի մի քանի ամենաթեժ կետերում։

Նա մարտկոցի հրամանատար կապիտան Մամիկոն Քոչարյանի գլխավորությամբ՝ արդեն պատերազմի թեժ օրերին արժանի հակահարած են տալիս թշնամուն, հակառակորդին պատճառելով կենդանի ուժերի և խոշոր զինտեխնիկաների հսկահայական կորուստներ։

Մարտերից մեկի ժամանակ մարտկոցի հրամանատար Մ․ Քոչարյանը անօդաչու սարքի կողմից բեկորային վնասվածքներ է ստանում, ով մինչև այժմ էլ գտվում է բժիշկների հսկողության տակ։

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Կ․ Վաթյանը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ոստիկանության գնդապետ Արմեն Վաթյանի որդին է։

Ու իզուր չէ, որ Երևանի պետական համալսարանում, իմանալով Կարենի ու նրա զինակից զինվորների հերոսական սխրագործությունների մասին ասում էին․ «Կիրառական մաթեմատիկայի և ծրագրավորման գաղտնիքներն ու Կարենի նվիրավածությունը հայրենիքի նկատմամբ միաձուլվել են իրար, ինչի շնորհիվ որպես հաշվարկի հրամանատար, իր զինվորների ու հրամանատարական կազմի հետ կարողացել են արժանի հակահարված տալ հակառակորդին՝ դիպուկ խոցումներ կատարելով, ինչի շնորհիվ թշնամին մեծ թվով զինուժի կորուստներ է ունեցել, ու շարքից դուրս են բերվել մեծ թվով խոշոր տրամաչափի զինտեխնիկաներ»։

Ու միայն պատերազմից հետո են սպաներն ու ծառայակից ընկերներն իմացել, թե ում որդին է Կարեն Վաթյանը։ 

Տեսանյութ`