ԼՂ շուրջ հակամարտությունը դեռ գտնվում է թեժ փուլից դուրս գալու ընթացքում. Լավրով

169

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը դեռ գտնվում է թեժ փուլից դուրս գալու ընթացքում: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, երկուշաբթի ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի հետ բանակցությունների բացման ժամանակ:

«Մենք նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեժ փուլից: Ես կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից ստորագրված համատեղ հայտարարության կարևորությունը, որը բոլորը ստիպված են ճանաչել այսօր. այն դադարեցրեց պատերազմը և ապահովեց համաձայնագիր, որը թույլ է տալիս ինչպես փախստականներին, այնպես էլ ներքին տեղահանվածներին վերադառնալ իրենց տները» – ասել է Լավրովը:

Ռուսաստանը լրացուցիչ ներդրում կտրամադրի ԿԽՄԿ-ի բյուջեին, որը գործում է Լեռնային Ղարաբաղում: