Ինչպե՞ս է կորոնավիրուսի նկատմամբ իմունիտետ ձեւավորվում

140

Կորոնավիրուսից պաշտպանության գործում մեծ դեր ունի բջջային իմունիտետը, որը ձեւավորվում է «հիշողության բջիջների» օգնությամբ: Այդ բջիջներն արտադրվում են օրգանիզմում տարած հիվանդության իմունային պատասխանի արդյունքում: Այս մասին Ura.ru-ին ասել է ՌԴ ԱԻՆ Ա.Մ.Նիկիֆորովի անվան անհապաղ եւ ռադիացիոն բժշկության համառուսաստանյան կենտրոնի կլինիկական իմունաբան, բժշկական գիտությունների դոկտոր Նատալյա Կալինինան:

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում ցանկացած իմունային պատասխան հանգեցնում է «հիշողության բջիջների» ձեւավորմանը: Սակայն բջջային ռեզիստենտություն հայտնաբերելն ավելի բարդ է, քան G կամ M իմունոգլոբուլինը: Բացի այդ, նման իմունիտետը դժվար է «ամրապնդել»:

Գիտնականների խոսքով՝ մարդկանց մեծ մասը, ովքեր կորոնավիրուս են տարել, ունեն կորոնավիրուսով կրկին չվարակվելու բոլոր հնարավորությունները: Ավելին, SARS-CoV-2 կորոնավիրուսի նկատմամբ բջջային իմունիտետը կարող է հայտնվել ինչպես հիվանդությունը տարածների, այնպես էլ նրանց մոտ, ով կարողացել է խուսափել վարակից: Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրանք, ովքեր չեն վարակվել կորոնավիրուսով, այսպես թե այնպես կարողացել են բախվել դրան, իսկ նրանց իմունային համակարգը հասցրել է «ծանոթանալ» վիրուսին: