Թուրքական հետախուզությունը հրամայել է ահաբեկիչներին շարժվել դեպի Ադրբեջանին միացված Ղարաբաղի տարածքի խորքը

343

 

Թուրքական հետախուզությունը հրամայել է ահաբեկիչներին շարժվել դեպի Ադրբեջանին միացված Ղարաբաղի տարածքի խորքը

Հաղորդում են, որ թուրքական հետախուզական ծառայությունն իր սիրիացի վարձկաններին ահրաման է տվել շարժվել դեպի Ադրբեջանին միացված Լեռնային Ղարաբաղի տարածքի խորքը, հայտնում է Militarist Telegram ալիքը:

Տարածաշրջանում նոր բախումների դեպքում սեփական մարդկանց ունենալու ցանկության հետ միասին թուրքական հետախուզությունը նախատեսում է նաեւ բնակեցնել նոյեմբերի 10-ի պայմանագրով հայ բնակչության կողմից լքված տարածքները: Այդպես, «Սուլթան Մուրադի անվան» դիվիզիայի զինյալները (հիմնականում թուրքմեններ) ոչ միայն պարգեւատրում են ստանում տեղում մնալու համար, այլ նաեւ` ֆինանսական եւ նյութատեխնիկական օգնություն` իրենց ընտանիքներին Սիրիայից տեղափոխելու համար:

Տեղեկություններ կան, որ թուրքական հետախուզությունը նույնիսկ գրասենյակ է բացել Աֆրինում` այդ նպատակներով մարդկանց հավաքագրելու համար: Այնուամենայնիվ, ցանկացողները դեռ քիչ են, քանի որ Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների հուղարկավորությունները դեռ շարունակվում են:

https://armlife.am/news/131204.html?fbclid=IwAR1NsDHmuJQJwDW0fieiCHXRzHYk1aWr6RydXETo7j-ypETBOi8RJyQjI0Y