Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»

206

 

Կրեմլում հայտարարել են, որ Ղարաբաղում չկա «գլխավոր»

Ղարաբաղում չկա գլխավոր, կան երկու հակամարտող կողմեր և համաձայնագիր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ռուսական կողմը համաձայնեցնում է իր գործողությունները երկու կողմի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այնտեղ չկա գլխավոր: Կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Նրանք կողմեր են, որոնք ռուսական կողմի հետ միասին ստորագրել են Պուտինի, Փաշինյանի ու Ալիևի հայտնի հայտարարությունը: Եվ սույն հայտարարության դրույթների համաձայն՝ Ռուսաստանի ռազմական, ինչպես նաև Ռուսաստանի մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իրենց գործողությունները համակարգում են ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ», — ասել է Պեսկովը՝ խոսելով այն մասին, թե ում հետ են համակարգում Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործողությունները և ով է այժմ «գլխավորը» այնտեղ: