Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին

168

 

Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին:

Առաջ շփման գծում անընդհատ դիպուկահարներով հայ զինվորներին էին սպանում: Դրանով փորձում էին բարոյալքել և երկիրը դատարկել:

Հիմա, երբ այլևս սահման չկա, բայց կա դեռևս իրենց վերահսկողությունից դուրս մնացած արցախյան մի փոքր հատված և Սյունիքի խնդիր, որից բխում է նաև «Էրիվանինը», այսպես սկսելու են հաճախ, շատ հաճախ հայ ճամփորդներ առևանգել Արցախում:

Շատ արդյունավետ մեթոդ է` դատարկելու համար այդ մնացյալ հատվածն ու սահմանակից տարածքները:

Ճիշտ այն, ինչ մենք տարիներ շարունակ անընդհատ կանխատեսում էինք, որ տեղի կունենա տարածքները հանձնելու պարագայում:

Եվ քանի որ մենք արդեն պատրաստվում ենք իրենց հետ կոմերցիոն առևտուր անել, իրենք էլ մեզ հետ իրենց իմացած միակ կոմերցիայով են առնչվելու: Առևանգելու են մեր մարդկանց` դիմացն անվճար հող ստանալու համար:

Առավել՝  այստեղ