Մեր խնդիրն է՝ աջակցել վարչապետ Փաշինյանին և նրա թիմին՝ հասնելու ընդունված բոլոր որոշումների իրականացմանը․ Պուտին

85

Մեր խնդիրն է ՝ աջակցել վարչապետ Փաշինյանին և նրա թիմին, որպեսզի հարթեն խաղաղ կյանքը և հասնեն ընդունված բոլոր որոշումների իրականացմանը։ Այս մասին ՀԱՊԿ առցանց նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հայաստանն ու հայ ժողովուրդը դժվարին ժամանակաշրջան են ապրել իրենց պատմության մեջ ։ Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը ստիպված էին շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անհրաժեշտ որոշումներ կայացնել ։

Պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց անհրաժեշտ։ Այդ որոշումները մեծ խիզախություն էին պահանջում վարչապետից։ Դա ակնհայտ բան է ։ Ներկաներից յուրաքանչյուրը հասկանում է նման կարգի որոշումներ կայացնելիս պատասխանատվության աստիճանը ։ Նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել», — իր խոսքում նշել է Պուտինը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский