ՀՀԿ -ից ովքեր չեն միացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին.

992

ՀՀԿ -ից ովքեր չեն միացել Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին.

Անազատության մեջ գտնվող` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները Քոչարյանի գրասենյակը շարունակում է հույժ գաղտնի պահել հանրությունից։ Դեռեւս հայտնի է միայն այն, որ ստորագրողները 45 հոգի են։ Թե կոնկրետ ՀՀԿ, ՀՅԴ «Ծառուկյան» խմբակցություններից ովքեր են միացել, չի հայտարարվում։ Ուշագրավ է, որ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած ՀՀԿ–ից եւս խուսափում են այդ ցանկը հրապարակել։ Դեռեւս հայտարարվել է միայն Աժ նախագահ Արա Բաբլոյանի, փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդուարդ Շարմազանովի մասին։ Ի դեպ, Շարմազանովն էլ Հայաստանում չէ։ Ստորագրությանը չմիացած պատգամավորներից որոշները նույնպես չեն ցանկանում, որ իրենց անունները շեշտվեն այս պահին։

Ըստ ՀՀԿ աղբյուրների՝ չմիացողների թվում են ոչ միայն ՀՀԿ–ն լքած գործարարները, այլեւ դեռեւս ՀՀԿ–ում մնացած պատգամավորներից մի քանիսը։ ՀՀԿ–ական պատգամավոր, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝ չի միացել ստորագրահավաքին. «Ես Հայաստանում չեմ, ինձ չեն էլ ասել դրա մասին»։ Մեր հարցին՝ եթե տեղեկացնեին՝ կմիանա՞ր, պատասխանեց. «Եթե ասեին՝ կորոշեի կասեի, իրավիճակը լինելու դեպքում ես որոշում կայացնում, հիմա չեմ կարող որեւէ բան ասել»։ ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույնպես չկա այդ ցանկում։ Նա մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում չէ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե իրենք կաշկանդված չեն այդ կապակցությամբ հանրային կարծիքով եւ խուսափելու որեւէ պատճառ չունեն…

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝   Yelaket.am