Ադրբեջանի զորքը Լաչինում է․ Լաչինի միջանցքով տրանսպորտի երթևեկության եւ քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունը ռուս խաղաղապահներն են ապահովում

175
07b38330-3399-11eb-88d6-e180744d8059rus-xaghaghapahneri-teghaphoxu-n195439-1.jpg

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքով տրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման անվտանգությունը, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունից։

«Խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության եւ քաղաքացիների տեղաշարժման, սննդամթերքի ու այլ ապրանքների տեղափոխման անվտանգությունը, ուղեկցում եւ ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում են ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման խնդիրներ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նշել են, որ նոյեմբերի 14-ից ավելի քան 26 հազար փախստականներ վերադարձել են բնակության նախկին վայրեր։