Գերիներից մեկի հեռախոսում գտել էին կադրեր, թե ինչպես են ադրբեջանցիները խոշտանգում հայ զինվորին․ Արման Ղարիբյան

291

 

Գերիներից մեկի հեռախոսում գտել էին կադրեր, թե ինչպես են ադրբեջանցիները խոշտանգում հայ զինվորին․ Արման Ղարիբյան

Իրավապաշտպան Արման Ղարիբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառել է․

«Ստեփանակերտում հանդիպեցինք պատերազմին մասնակցած տղաների։ Կադրեր ցույց տվեցին, թե ինչպես են իրենք երկու ադրբեջանցի գերի վերցնում։ Գերիներից մեկի հեռախոսում գտել էին կադրեր, թե ինչպես են ադրբեջանցիները խոշտանգում հայ զինվորին։

Տեսանյութը պահպանել են, այդպիսի կադրեր երևի միայն սարսափ ֆիլմում էի տեսել կամ գուցե չէի էլ տեսել, անհնարին էր նայել մինչև վերջ։ Մանրամասները գրել էի, բայց արձագանքներից հասկացա, որ չարժեր, ջնջեցի։

Ու ամենասարսափելին, որ այդ զինվորի հայրը տեսել էր այդ կադրերը ու ճանաչել որդուն… Պատկերացնո՞ւմ եք այդ մարդը ոնց է ապրելու այդ տեսարանն աչքերի առջև։

Հուսով եմ, որ այդ կադրերը երբեք չեն տարածվի համացանցում, բայց դրանով պիտի զբաղվեն համապատասխան կառույցները։ Տղաները վիդեոն չտվեցին, նաև ասացին, որ իրենք չեն տարածում համացանցում, բայց վստահ եմ՝ համապատասխան մարմիններին կտան, եթե իհարկե, նրանք դեռ չունեն։

Պետք է մեր գերիների հնարավորինս արագ ազատենք…»։