ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանե Թանդիլյանն այսօր Արցախում նախարար կնշանակվի

323

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանե Թանդիլյանն այսօր Արցախում նախարար կնշանակվի

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն, այսօր Արցախ է մեկնելու Աժ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը: Ըստ մեր տեղեկությունների, Մանե Թանդիլյանին Ստեփանակերտում սպասում են, քանի որ արցախյան իշխանությունները նպատակ ունեն նրան այսօր նշանակել Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Մանե Թանդիլյանին այդ պաշտոնում նշանակելու տարբերակն առաջարկել են ՀՀ քաղաքական իշխանությունները եւ վերջինս համաձայնվել է գնալ Ստեփանակերտ ու աշխատել:

Նշենք, որ Մանե Թանդիլյանի նշանակումն այնքանով է տարօրինակ, որ վերջինս սույն թվականի օգոստոսի 14-ին հայտարարեց, թե առողջական խնդիրների պատճառով հեռանում է քաղաքականությունից ու վայր է դնում իր պատգամավորական մանդատը:

«Տեւական ժամանակ է`ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես Լուսավոր Հայաստան կուսակցության կառավարման խորհրդի անդամ», – հայտարարել էր Թանդիլյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Սոնա Գրիգորյան