Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում համախմբվել եվ զորակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

1835

Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում համախմբվել եվ զորակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Կոչ Սփյուռքահայության

Հարգելի հայրենակիցներ,

Ինչպես տեղյակ եք ժողովրդի կողմից ընտրված ՀՀ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17 –ին Հայաստանի ժամանակով ժամի 18:30-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք է հրավիրել:

Այսու կոչ ենք անում մեր Սփյուռքի եւ հատկապես Եվրոպական երկրներում ապրող մեր բոլոր հայրենակիցներին, նույն օրը նույն ժամին հավաքվեն իրենց քաղաքի հայկական կենտրոններում, ՀՀ դեսպանատներում, քաղաքի հրապարակներում եւ ուր որ հնարավոր է սատարելու եւ զորակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա կառավարությանը:

Շատ կարեոր է ցույց տալ, որ Սփյուռքը սատարում է ժողովրդի կողմից ընտրված իշխանություններին եւ թույլ չի տա նրա ինքնիշխանությունը եւ անկախությունը խաթարող ոչ մի հակահեղափոխական ոտնձգություն:

Եվրոպայի հայերի համագումար

3 օգոստոս 2018

Շվեդիա – Ուփսալա

contact@aaeurop.com

aaeurop.com

Աղբյուր` http://www.aaeurop.com/?p=22142