ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել

275

ՌԴ ՊՆ-ն Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայել

ԱՐՑԱԽ Ստեփանակերտում զինվորական հոսպիտալ է տեղակայվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իր թղթակցին։ «Առաջին հերթին մենք կենտրոնանում ենք խաղաղապահ զորակազմի բժշկական ապահովման վրա։

Եվ մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք տեղավորել մինչև 40 մարդու»,- ասել է բժշկական ստորաբաժնման ղեկավար Յարոսլավ Իվանովը։

Նրա խոսքով՝ հիվանդանոցում կան վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրաբուժական, ատամնաբուժական և ակնաբույժի սենյակներ: Կան նաև ուլտրաձայնային և ռենտգեն ապարատներ։