Դադիվանքի վանահայրը տեղափոխվել է Երևան… ինչ է կատարվել…

396

 

Yerevan.Today | Մենք Դադիվանքը չենք տալիս թուրքերին. Տեր Հովհաննես․ aysor.am

Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցի, այս մասին տեղեկանում ենք Սուրբ Երրորդություն եկեղեցու ֆեյսբուքի էջում կատարված գրառումից:

«Սիրելի՛ հավատացյալներ, տեղեկացնում ենք, որ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի։ Տեր Հայրն ունի որոշակի առողջական խնդիրներ, անհրաժեշտ բուժումներ ստանալուց հետո Տեր Հովհաննեսը կրկին վերադառնալու է Դադիվանք», — նշված է հայտարարության մեջ: