Տուն Без рубрики Արծվաշենն ու Լաչինի մի մասը պետք է վերադարձվեն Հայաստանին. ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Արծվաշենն ու Լաչինի մի մասը պետք է վերադարձվեն Հայաստանին. ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

862

Արծվաշենն ու Լաչինի մի մասը պետք է վերադարձվեն Հայաստանին. ՈՒՇԱԳՐԱՎ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ


Lragir.am-ը գրում է. Սոթքի հանքի տարածքում ԽՍՀՄ վարչատարածքային բաժանմանը հղում կատարելով, տեղի է ունեցել սահմանազատում: Հայ պաշտոնյաները, մասնագետներն ասում են, որ սահմանի դեմարկացիան հենվում է անցյալ դարի 40-50-ական թթ.-ի սահմանային պրոցեսների վրա: Երեկ անդրադարձել էինք դրանից ի վեր ՀՀ-ի տարածքից

մոտ չորս հազար քկմ տարածքի հարցին, որը անցել է Ադրբեջանին, ներքին ինչ որ բանավոր պայմանավորվածություններով: ՀՀ-ի տարածքը ԽՍՀՄ կազմավորումից ի վեր եղել է երեսուներկու հազար քկմ, ընդ որում, ներկա պահի դրությամբ Լաչինի շրջանի մի մասը եղել է ՀԽՍՀ կազմի մեջ, Հայաստանը և Ղարաբաղը կտրված չեն եղել: Եթե տեղի է ունենում դեմարկացիա ԽՍՀՄ

վարչատարածքային բաժանման հիմքով, ապա ՀՀ-ն պիտի պահանջի այդ տարածքները: Բացի այդ, ՀԽՍՀ տարածքում է եղել Արծվաշենը, ընդ որում՝ ոչ թե անկլավի տեսքով, ոնց պատկերված էր խորհրդային ուշ շրջանի քարտեզների մեջ, այլ ցամաքային կապով: ՀՀ-ի խորհրդարանը երեկ դարձյալ զբաղված էր ռшզ բորկաներով, տեղը կարող էր քն նшրկել այս հարցերը, հրավիրել

մասնագետների և լսել նրանց, որոշել անելիքները: Տեղը մեծամասնություն և ընդդիմությունը մե ղադրում էին դш վաճանության և Պետությունը վաճառելու մեջ, այն պարագայում, երբ կարող են դրա տեղը զբաղվել անցանկալի զարգացումները կանխելու գործով: Դш վաճանությունը պոզով-պոչով չի լինում՝ այն կոլեկտիվ ակտ է: Իմիջայլոց, ԲՀԿ ֆրակցիան կարող է իր ճոխ գովազդած ջոկատը ուղարկել այդպիսի մի հատված՝ հայրենի հողը պшշտ պանելու