Ադրբեջանցիները եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։

1270

 

Ղարաբաղում ականի վրա մեքենա է պայթել. ադրբեջանցիներ են մահացել

Ադրբեջանցիները եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։

 Ղարաբաղում հակատանկային ականի վրա ավտոմեքենա է պայթել, ինչի հետևանքով 5 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազությանը։

«Նոյեմբերի 21-ին` ժամը 15.20-ին, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Հաջիև Շաքիր Մագերամօղլուն, Հաջիև Ֆիրուդին Մագերամօղլուն, Հուսեյնով Զուլֆյուգար Ադիշիրինօղլուն, Հաջիևա Էլմինազ Մագերամղզին և Ադիլզադե Զիբեյդա Շաքիրղզին մահացել են Ֆիզուլիի շրջանում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նախնական վարկածով` նրանք եղել են «Toyota» մակնիշի ավտոմեքենայում, որը պայթել է հակատանկային ականի վրա։

Դատախազության աշխատակիցներն ուսումնասիրել են դեպքի վայրն ու մարմինները, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Հիշեցնենք` նոյեմբերի 23-ին Լեռնային Ղարաբաղում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի զինծառայող էր մահացել, վիրավորվել էին Արցախի ԱԻՆ–ի 4 աշխատակիցներ, խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի 1 սպա։