Տուն Без рубрики Սոս-Մաճկալաշեն հատվածում հայկական ուժերը հետ են շպրտել թշնամուն

Սոս-Մաճկալաշեն հատվածում հայկական ուժերը հետ են շպրտել թշնամուն

288

«Ոչ միայն Ամարասը, ուզում էին այս բոլոր տարածքները վերցնել: Ամարասը միշտ իրենց թիրախն էր: Խազազի թումբը թշնամու վերահսկողության տակ է, իսկ այդ բարձրունքից մինչեւ Ամարաս 1,5 կմ է: Նույնիսկ զինադադարից հետո հակառակորդը փորձել է բարելավել իր դիրքերը, բայց ձախողել են: Ուզեցել են գյուղի վերեւի մի բարձունքի վրա հարձակվեն, մերոնք դիմադրել են, իրենք մի քանի վիրավոր ու զոհ տալով հետ են շպրտվել: Մենք կանչել ենք ռուս խաղաղապահներին, նրանք կանչել են իրենց հրամանատարներին, զգուշացրել, որ այդպիսի բան այլեւս չլինի», Արցախի հեռուստատեսությանն ասել է Մաճկալաշենի համայնքի ղեկավար Լեռնիկ Ավանեսյանը:

Այս օրերին ԶԼՄ-ներում տեղեկություններ են հրապարակվում այսպես կոչված սահմանազատման վերաբերյալ, մասնավորապես Մարտունու շրջանի Բերդաշեն ու Վազգենաշեն գյուղերում: Վազգենաշենում հայտնվել են մի քանի ադրբեջանցի եւ պահանջել լքել գյուղը, բնակիչներին ոչ ոք նախապես չէր տեղեկացրել այդ մասին, թեեւ գյուղը շփման գծից հեռու է: Բերդաշենում բնակիչները փորձել են թույլ չտալ ադրբեջանցիներին առաջ գալ, ովքեր ժամանել էին ռուս խաղաղապահների հետ: Չի բացառվում, որ նման միջադեպեր գրանցվեն նաեւ այլ բնակավայրերում: