Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահական շենքի վրայից հանել պետական դրոշը

449

 

Ինչո՞ւ էր Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահական շենքի վրայից հանել պետական դրոշը

Ինչպես հայտնի է, Արցախի նախագահական շենքի վրա մշտապես ծածանվել է Արցախի պետական դրոշը:

Պատերազմն սկսվելուց 3 օր անց Արցախի նախագահ աշխատող Արայիկ Հարությունյանը կարգադրել է հանել դրոշը՝ պատճառաբանելով, թե, իբր, չի ուզում, որպեսզի այն թիրախ դառնա: Իր հիմնավորմամբ՝ դրոշը կարող էր «նավոդկա» լինել հրթիռային հարձակման համար:

Դրոշը հանելուց հետո նրա երեսին շպրտել են՝ «Կարո՞ղ է ուզում է հանձնվելու սպիտակ դրոշ կախել»: Արցախի խորհրդարանի մի շարք պատգամավորների (Վիտալի Բալասանյանի թիմակից) պահանջով դրոշը կրկին բարձրացվել է շենքի վրա: Հարությունյանը դրանից հետո փոքրիկ դրոշ է կախել:

Ուշագրավ մեկ հանգամանք: Ամբողջ պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանի նստավայրի վրա ու նախագահական շենքից առնվազն 500 մետր շառավղով որևէ հրթիռային հարձակում չի եղել: Արցախցիներին դա շատ տարօրինակ է թվացել: