Ադրբեջանում մեկնաբանել են Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

177

Ադրբեջանում մեկնաբանել են Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը

Ադրբեջանը Ղարաբաղի վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևը ընդունում է որպես սովորական թղթի կտոր: Այդ մասին ըստ ռուսական Риа Новости լրատվական գործակալության՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Նախ և առաջ մենք կցանկանայինք ընդգծել, որ Ադրբեջանի համար այս բանաձևը ոչ այլ ինչ է, քան սովորական թղթի կտոր: Այդ թղթի պատառիկը, որն ընդունվել է հանուն նեղ քաղաքական հավակնությունների, ինչպես նաև միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի կոպիտ խախտումներով, լուրջ հարցեր է առաջացնում Ֆրանսիայի մտադրությունների և օբյեկտիվ գործունեության հետ կապված և՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի, և՛ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամի», — նշել է Հաջիևը: