Արցախում շարունակվում են ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները. ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար…

227

ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «Արցախում շարունակվում են սահմանների ճշգրտման ու նոր սահմանազատման կետերում ՊԲ ստորաբաժանումների վերատեղակայման գործընթացները: Հասկանալի պատճառներով, նշված գործընթացը կարող է տեղիք տալ տարակարծությունների, թյուրըմբռնումների և անհարկի շահարկումների: Գիտակցելով և ըմբռնումով մոտենալով հանդերձ մեր համաքաղաքացիների դժգոհություններին և առկա իրավիճակի տարբեր դրսևորումների նկատմամբ ոչ այնքան դրական արձագանքներին՝ ՊԲ հրամանատարությունը հորդորում է լինել համբերատար և վստահեցնում, որ մեր համերկրացիների անվտանգությունը ապահովված կլինի միշտ և բոլոր դեպքերում: Խնդրում ենք տեղում առաջացող հարցերի և խնդիրների դեպքում դիմել պատկան մարմիններին և զերծ մնալ համացանցում այս կամ այն խնդրին լուծում գտնելու քայլերից»: Նշենք, որ համացանցում տեսանյութ է շրջանառվում, որտեղ զինվորների համար կենցաղային տարրական պայմաններ չեն ստեղծվել, նույնիսկ մահճակալներ չկան, ու զինծառայողները հատակին են քնում: