Հրատապ‼️Ուրախալի լուր ‼️‼️ 17 հայ գերիների հետ կապված դիմումները ՄԻԵԴ-ը բավարարել է՝ կիրառելով հրատապ միջոց

297

 

Հայ գերիները թշնամու ձեռքում․ ՄԻԵԴ-ը Ադրբեջանից պահանջել է ևս 5 ռազմագերիների մասին տեղեկություն տալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ | Ֆակտոր տեղեկատվական ...

Իրավապաշտպաններ Սիրանուշ Սահակյանը և Արտակ Զեյնալյանը հայտարարություն են տարածել Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանության մասին, որում ասվում է․ «27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը բավարարել է մեր դիմումները և որոշել է կիրառել հրատապ միջոց։ Գերության մեջ հայտնված անձինք են՝
Սամվել Ասատրյանը,
Արսեն Կարապետյանը,
Նորիկ Արաքելյանը,
Գեղամ Էլիբեկյանը,
Վահե Աբրահամյանը,
Հովսեփ Սահակյանը,
Սամվել Քաստակցյանը,
Սամվել Կնազյանը,
Էդիկ Տոնոյանը,
Վալերի Հայրապետյանը,
Հարություն Գևորգյանը,
Արման Հարությունյանը,
Միքայել Մարտիրոսյանը,
Լյուդվիգ Մկրտչյանը,
Պետրոս Ղազարյանը,
Սարգիս Սողոմոնյանը և
Խաչիկ Հակոբյանը:
Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար ժամկետ է սահմանել մինչև՝ 27.11.2020թ:
Դատարանը որոշումները կայացրել է՝ արձանագրելով, որ Ադրբեջանի կառավարությունը Դատարանի սահմանված ժամկետում, չի ներկայացրել հիմնավոր և արժանահավատ տեղեկություններ»:

Աղբյուր