«Բաքվի հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չեն, նման բան չի եղել». Սեմյոն Պեգովը ներկայացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը նախորդած մարտերի ընթացքը (տեսանյութ)

819

«Բաքվի հայտարարությունները, թե «Շուշին վերցվել է ռազմական ճանապարհով», ճիշտ չեն, նման բան չի եղել». Սեմյոն Պեգովը ներկայացրել է նոյեմբերի 9-ի հայտարարությանը նախորդած մարտերի ընթացքը (տեսանյութ)

Ռուսական WarGonzo նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը հատուկ թողարկմամբ անդրադարձել է արցախյան պատերազմի шրդյունքներին, այդ թվում՝ նախքան նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հրապարակումը Շուշիում տեղի ունեցած դիմակայությանը և դրանից հետո կատարվածին:

«Վստահ եմ և անգամ, ապացույցներ ունեմ, որ Ադրբեջանի դրոշի օրվան ընդառաջ Ալիևի հայտարարությանը, որին Բաքուն այդքան պատրաստվում էր, թե «Շուշին վերցվել է ռшզմական ճանապարհով», նման բան չի եղել: Սա բացարձակ ճշմարտություն է: Շուշիում այդ պահին գտնվել են Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողները: Իմ տվյալներով՝ խոսքը քաղաքի տարբեր հատվածներում գտնվող մինչև 200 հոգու մասին է»,- հայտարարել է ռուս լրագողը՝ հավելելով, որ անգամ նոյեմբերի 9-ի գիշերը նրանք պատրաստ են եղել առաջ շարժվել և գրոհել:

Նրա խոսքով՝ առավոտյան 5-ի սահմաններում հարյուրավոր զինծառայողներ պատրաստվել են օգնության հասնել Շուշիում գտնվողներին՝ քաղաքը ադրբեջանական խմբերից մաքրելու համար, սակայն ժամը 5-ին նրանք արդեն նահանջի հրաման են ստացել և շուտով իմացել են համատեղ հայտարարության մասին:

Խոսելով Շուշիում ադրբեջանցի զինվորների հայտնվելու մասին՝ Պեգովը հայտնել է, որ նոյեմբերի 6-ին մինչև ուշ գիշեր գտնվել է քաղաքում, և այնտեղ ոչ մի ադրբեջшնցի չի եղել:

«Շուշիում մարտեր են ընթացել: Ամսի վեցին մենք հայտնվել էինք գրոհի կիզակետում: Այնտեղից դուրս է մղվել 20 հոգուց կազմված խմբավորումը՝ ամենայն հավանականությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայիններիի կազմված»,- մարտերից վերհիշում է լրագրողը՝ հավելելով, որ ամսի 7-ի առավոտյան 6 դիպուկահարի է հաջողվել ներթափանցել Շուշի, որոնց դեմ նույնպես համապատասխան պայքար է մղվել, և նրանց մի մասը վերացվել է:

«Նոյեմբերի 8-ին Ստեփանակերտի կողմից Շուշիի մուտքի մոտ արդեն ադրբեջանական ուժեր եղել են, մարտերը շարունակվել են, ադրբեջանցի զինվորականներին շարունակել են վերացնել: Այնուամենայնիվ, առանձին խմբերի հաջողվել է ներխուժել Շուշի: Սակայն այն հայտարարությունները, որ Շուշին գրավվել է, իրականությանը չի համապատասխանում: Արցախի պաշտպանության բանակի զինվորները քաղաքից դուրս են եկել միայն ռուս խաղաղապահների գալով»,- եզրափակել է Պեգովը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել: