ՌԴ ՕՏՈՒ եւս 18 Իլ-76 եւ երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները վայրէջք կատարեցին Երեւանի օդանավակայանում… Տեսանյութ

421

ՌԴ ՕՏՈՒ եւս 18 Իլ-76 եւ երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները վայրէջք կատարեցին Երեւանի օդանավակայանում

Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմական տրանսպորտային ավիացիայի 18 Իլ-76 եւ երկու Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները 15-րդ խաղաղապահ բրիգադի տեխնիկայով եւ անձնակազմով վայրէջք կատարեցին Երեւան քաղաքի օդանավակայաններում` Լեռնային Ղարաբաղում հակամարտության գոտում խաղաղապահ օպերացիային մասնակցության համար: Ռուս զինծառայողները բեռնաթափեցին միջոցները, զենքն ու ռազմական տեխնիկան: Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Վերջին օրվա ընթացքում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի օդանավերը 33 միավոր տեխնիկա` «Վագր», «Վարգ» զրահամեքենաներ, արտաճանապարհային բեռնատարներ, վերանորոգման եւ տարհանման ավտոմեքենաներ, տեխնիկա եւ նյութատեխնիկական ապահովման գույք են հասցրել Հայաստան:

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը շարունակում է ռուս խաղաղապահների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում առաքելության կատարման տարածք:  2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է ընդհանուր 226 թռիչք:
Կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համար  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ է տեղակայվում`  ընդհանուր 1960 զինվորականների, 90 զրահափոխադրիչի, 380 միավոր ավտոմոբիլային եւ հատուկ տեխնիկայի տեսքով:

Խաղաղապահ օպերացիայի իրականացման տարածքներում խաղաղապահ ստորաբաժանումների կողմից իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում. տասներկուսը` պատասխանատվության հարավային գոտում եւ տասնմեկը` հյուսիսային գոտում:

Բացի այդ, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրամանով, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` «Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման լրացուցիչ միջոցառումների մասին» հրամանագրի կատարման շրջանակներում, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը սկսել է Մարդասիրական արձագանքի միջգերատեսչական կենտրոնի ձեւավորումը Ստեփանակերտում: