Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից, փոխարինում են կատարել ռուսների ուղեկցությամբ․ Տարոն Հովհաննիսյան

300

Թուրքագետ Տարոն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժողովուրդ ջան հերիք ա էլի ապատեղեկատվություն տարածեք։ Էնքան շատ տեսա ֆիդումս արդեն։

Ադրբեջանական զորքը դուրս չի եկել Շուշիից։ Փոխարինում են կատարել ռուսների ուղեկցությամբ։ Ինչու այդպես, որովհետև իրենք այդպես էլ վերահսկողության տակ չէին առել որևէ ասֆալտապատ նորմալ ճանապարհ, որ իրենց վերահսկած այլ տարածքներից տանում է Շուշի։

Ճանապարհը անցնում է Շոշ գյուղի տարածքով, որ հայկական կողմի վերահսկողության տակ է։ Ցավոք ոչ, իրենք դուրս չեն գալու Շուշիից։ Միակ ճանապարհը այն է, որ մի օր իրոք հասնենք այնպիսի հզորության, որ ինքներս ազատագրենք։ Հերիք է ինքնախաբեությամբ զբաղվենք»։

https://www.facebook.com/TAR0Nhovhannisyan/posts/3649178235150030