Ամարաս վանքը կմնա հայկական կողմին

329

Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ գտնվող Ամարասի վանքն ադրբեջանցիները չեն գրավել, այն մնալու է արցախցիների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնում է գյուղի ֆեյսբուքյան էջը։

Ըստ վկայությունների՝ Ամարասի վանքի եկեղեցին հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դարի սկզբին։ Եվ հենց 5-րդ դարի սկզբին Մեսրոպ Մաշտոցն Ամարասի վանքում է բացել Արցախի առաջին դպրոցը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: