Դժբախտ պատահար․ Ռուս խաղաղապահի մեքենան բախվել է հայ վարորդի մեքենային.կան զոհեր

5020

Դժբախտ պատահար․ Ռուս խաղաղապահի մեքենան բախվել է հայ վարորդի մեքենային.կան զոհեր

Այսօր Վայոց Ձորի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Երևան-Մեղրի ավտոճանապարհին իրար են բախվել հայկական պետհամարանիշներով «Opel» ավտոմեքենան և ռուսական համարներով «УРАЛհա» բեռնատարը:

«Opel»-ը բախման հետևանքով հրդեհվել է:

Վերջինիս վարորդն ու ուղևորը տեղում մահացել են այրվածքներից, իսկ «УРАЛ»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:

«Հրապարակին» ստույգ տեղեկություններ են հասել, որ բեռնատարի ղեկին ՌԴ քաղաքացի է եղել, որը մեկնում էր Արցախ խաղաղապահ գործունեություն իրականացնելու նպատակով:

Դեպքի վայրում փրկարարներից բացի եղել են Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության բաժնի ծառայողներ:

Աղբյուր