Վլադիմիր Պուտինի հեռախոսազանգը Ալիևին և հարգանքի արժանի քայլը

1210

Հիշեցնենք` նոյեմբերի իննին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի
շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ, որի տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։

Դադիվանքն արդեն գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո, եւ նրան որեւէ վտանգ չի սպառնում: Այս մասին երեկ՝ նոյմբերի տասնչորսին տեղեկացրեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահան Մելիքյանը:

Այսօր արդեն Yerevan.Today-ի մոսկովյան աղբյուրները տեղեկացնում են, որ երեկ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազանչեցոցի եւ Դադիվանքի մասով զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

Զրույցի ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահն Ալիեւին ասել է, որ Դադիվանքն ու Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին իր անձնական պաշտպանության տակ են լինելու: