Ես, իհարկե, հասկանում եմ՝ Ադրբեջանը նավթային երկիր է, կարող է ինչ և ում ասես գնի, սակայն…Սատանովսկու կոշտ անդրադարձը Ադրբեջանի՝ հայկական եկեղեցիները պղ ծելուն

575

Ռուսական «Սոլովյով Լայվ» հաղորդման ընթացքում Եվգենի Սատանովսկին ասել է հետևյալը. «Մշակութապատմական արժեքները, որոնք, անկեղծ ասած, ոչնչացվում են առաջին հերթին Ադրբեջանի տարածքում բոլոր հայկական արժեքները։ Թուրքերից են սովորել։

Խորհրդային իշխանության օրոք այն պահվում էր, իսկ ահա անկախ Ադրբեջանի օրոք ՝ Իլհամ Հեյդարովիչ, ես ձեզ եմ դիմում, այդ թվում՝ Նախիջեւանում, ոչնչացվում է ամբողջը։ Հիմար թուրքական մոդա է:

Թուրքերը, իրենց հայերին կո տորելով կամ ոչնչացնելով, կամ չգիտես ինչի են վերածել զորանոցները, պահեստները, հին հայկական եկեղեցիները, հին խաչքարերը ։

Այնպես որ, կներեք, իհարկե, սակայն դա շատ չի բարձրացնում Ադրբեջանը համաշխարհային հանրության աչքում։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ Ադրբեջանը նшվ թային երկիր է, կարող է ինչ ասես, ում ասես գնի, այդ թվում ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին։

Ցուցահանդեսը, որը Եվրոպահայերը կազմակերպել էին՝ ոչնչացված եկեղեցիների, խաչքարերի մասին, ՅՈՒՆԵՍԿՕ — ի չինովնիկները ժամանակին այցելել են և փակցրել ցուցանակներ ՝ այն թեմայով, թե որտեղ է դա։