Այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ…

1012

 

Լաչինի` պատմական Բերձորի ազատագրման 25-րդ տարեդարձն է

Արցախում բնակչության վերադարձի բավականին լավ տեմպ է սկսվել, այսօր խորհրդարանում արձանագրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ամեն օր վերադարձողների թիվը վերջին մեկ շաբաթվա ընթացքում գերազանցել է հազարը, և տեմպն աճում է:

Ըստ նրա` առաջիկայում ամենակարևոր անելիքը հենց դա է` աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ, տներն ու ենթակառուցվածքները վերականգնվեն, ինչպես նաև տնտեսությունը վերականգնվի:

«Նաև սպասվում է, որ առաջիկա օրերին, հենց այսօր թերևս կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ, և այն կգործի անփախան», — ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով, որ դա միանշանակ կնպաստի ազատ հաղորդակցության գործընթացին: