Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի

247

 

Պուտինը հույս է հայտնել, որ ԼՂ-ում իրավիճակը նկարագրելու համար 
«հակամարտություն» բառն այլևս չի օգտագործվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը նկարագրելու համար «հակամարտություն»  բառն այլևս չի օգտագործվի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ՌԴ նախագահն այս մասին ասել է մարդասիրական հարցերը Լեռնային Ղարաբաղում լուծելու թեմայով քննարկման ժամանակ:

«Հուսով եմ, որ մենք արդեն չենք օգտագործի այդ բառակապակցությունը ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն»: Հուսով եմ, որ շուտով կանցնենք այլ հարցերի քննարկմանը: Դրանցից մեկը, իհարկե, շատ արդիական է», — ասել է Պուտինն՝ անդրադառնալով հումանիտար խնդիրներին:

Պուտինը հայտարարել է, որ անհրաժեշտ կլինի ապահովել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության լրացուցիչ օգնություն:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում կրակը ու բախումներն ամբողջությամբ դադարեցվել են: