Պուտինի խոսնակը խոսել է Արցախի Քարվաճառ շրջանի մասին…

703

Պուտինի խոսնակը խոսել է Արցախի Քարվաճառ շրջանի մասին

Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու պրոցեսին ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցը պետք է ուղղել հրամանատարությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդ շրջանի փոխանցումը նախատեսված է եռակողմ հայտարարությամբ: Հայկական կողմը նման պարտավորություն է ստանձնել: Ինչ վերաբերում է գործընթացին ռուս խաղաղապահների մասնակցությանը, ապա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցերը պետք է ուղղել հրամանատարությանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի դերակատարում է ունենալու Ռուսաստանը Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնելու գործընթացում, արդյո՞ք ռուսական կողմը վերահսկելու է գործընթացն ու իրականացնելու է մոնիթորինգ:
Source: https://armlife.am/news/128667.html?fbclid=IwAR2_6DA_zwh9vpx-9WdupPdp9X0EXyAWpq7nOQFfAlce3PZVExxgqcPaasQ