Գանձասարը Ադրբեջանի վերահսկողության տակ չի անցնելու.

425

 

Համացանցում շրջանառվում է Արցախի եկեղեցիների և վանքերի ցանկ, որը տարածողները պնդում են, թե նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրով դրանք հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Այդ ցանկը կիսել է նաև Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Իրականում, սակայն, այդ ցանկում ներառված ոչ բոլոր հուշարձաններն են մնալու Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այսպես, օրինակ, Արցախի ամենահռչակավոր վանքերից մեկը՝ Գանձասարը (Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի), որը ևս առկա է ցանկում, գտնվում է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում և մնալու է հայկական վերահսկողության ներքո։

Fip.am-ն այժմ ուսումնասիրում է ցանկում առկա Արցախի մյուս եկեղեցիների և վանքերի ապագա կարգավիճակները։

Աղբյուրը՝ FIP փաստերի ստուգման հարթակի Ֆեյսբուքյան էջ: