Ի՞նչ է լինելու Ադրբեջանին անցնող Արցախի տարածքում գտնվող անշարժ մշակութային ժառանգության հետ․ Պարազաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը

592

 

Частный тур в Шуши | Armenia-Tour.com

ԿԳՄՍ փոխնախարար Տիգրան Գալստայնը պարզաբանել է թե ինչ է լինելու Ադրբեջանին անցնող Արցախի տարածքում գտնվող անշարժ մշակութային ժառանգության հետ։

«Իսկ ի՞նչ է լինելու Ադրբեջանին անցնող Արցախի տարածքում գտնվող անշարժ մշակութային ժառանգության՝ մշակութային կոթողների, բազմաթիվ եկեղեցիների, Տիգրանակերտի հնավայրի, խաչքարերի ու այլ հուշարձանների հետ:

Քանի որ շատերն են հարցնում, այստեղ միանգամից բոլորին պատասխանեմ:

Մշակութային ժառանգության պահպանմամբ զբաղվող բոլոր միջազգային կազմակերպությունների, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրութամբ մշակութային ժառանգությունը պատկանում է այն երկրին, որում գտնվում է, երկրի տարածքը որոշվում է ՄԱԿ-ով ճանաչված սահմանները, ավելին, երկրի տարածքում գտնվող տարրն արժևորվում է կամ չի արժևորվում միայն տվյալ երկրի կողմից: Ավելի պարզ լեզվով ասած՝ ադրբեջանական իշխանություններն են որոշում ներառեն Դադիվանքն իրենց հուշարձանների ցուցակում թե ոչ, եթե ներառեն ցուցակում, արդյո՞ք որպես հայկական մշակութային ժառանգություն կներառեն, թե՞ ոչ: Եվ եթե չներառեն ցանկում և քանդեն, մենք միջազգային կազմակերպություններում միայն կարող ենք բարոյական ճնշման ենթարկել (ինչպես Ջուղայի հազարավոր խաչքարերը ոչնչացնլու ժամանակ), եթե ներառեն բայց ոչ որպես հայկական եկեղեցի, նույնպես իրավական տեսանկյունց ոչինչ չենք կարող անել:

Արցախում հայկական եկեղեցիներն ու հնավայրերը անհերքելի ապացույց են, որ հայերն անհիշելի ժամանակներից ապրում են Արցախում, բայց ադրբեջանական իշխանությունները ցինիկ կերպով հայտարարում էին, որ մեր եկեղեցիները ոչ թե հայկական են, այլ աղվանական, չնայած որ պատմականորեն աղվաններն ապրել են Քուռից այն կողմ, և դրանք աղվանական լինել չէին կարող: Քանի Դադիվանքը, Ղազանչեցոց եկեղեցին ու հարյուրավոր մյուս եկեղեցիները մեր վերահսկողության տակ էր, ադրեբջանական հայտարարությունները մեզ առանձնապես չէին հետաքրքրում, բայց հիմա խիստ մտահոգվելու տեղիք է տալիս»,- գրել է Տիգրան Գալստայնը։