Ինչ է կատարվում այս պահին Արցախում

2314

Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի խաղաղապահ ստորաբաժանման զինծառայողները տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի եւ ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման խնդիրների իրականացման տարածք:

«Ռազմական շարասյունները պետք է ավելի քան 250 կմ անցնեն եւ ռուսական դիտակետերով խաղաղապահ զորակազմը տեղակայեն ԼՂ շփման գծի եւ Լաչինի միջանցքի երկայնքով»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 20 Իլ-76 ինքնաթիռներով 15 առանձին խաղաղապահ բրիգադից ավելի քան 400 ռուս խաղաղապահ արդեն ժամանել է հակամարտության գոտի:

Նախարարությունում հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախումբ տեղակայելու համար կտեղափոխվի ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահափոխադրիչ, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա:

Ըստ ՌԴ ՊՆ-ի` զորախմբի առանցքը լինելու են Կենտրոնական ռազմական օկրուգի (խաղաղապահ) 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի ստորաբաժանումները: Գերատեսչությունում նշում են, որ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրերի պահպանման վերահսկման համար ԼՂ շփման գծի երկայնքով եւ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող Լաչինի միջանցքով ռուսական դիտակետեր կտեղակայվեն: Խաղաղապահ օպերացիայի հրամանատարությունը տեղակայված կլինի Ստեփանակերտի տարածքում:

Աղբյուր