Դու էդ ասում ես 40 օր չքնած, չլողացած, հիվանդ, ջերմությունով, թոքաբորբով, կորոնայով հիվանդ մեր տղերքին… Սամվել Աղաջանյանի գրառումը

789

1. Ջեբրայիլի, Ֆիզուլիի, Թալիշի, Հադրութի, Մարտունու որոշ շրջանների, Շուշիի և այլ կորցրած տարածքների մասին մինչև երեկ չէր ստորագրել ոչ մի բան Նիկոլը չէ՞։ Ու՞ր էին երեկ էդ տարածքները. ասեմ՝ առանց ստորագրելու մենք դրանք կորցրել էինք մարտի դաշտում անթիվ կորուստների գնով։

Ու դու, որ հիմա հելել կռիվ ես տալիս, ասում ես ՝ մեզ անհայրենիք թողեցիք, դու գոնե հասկանու՞մ ես ում ես էդքանը ասում։ Դու էդ ասում ես 40 օր չքնած, չլողացած, հիվանդ, ջերմությունով, թոքաբորբով, կորոնայով հիվանդ մեր տղերքին, որ մինչև վերջին ուժերը կռվել են, բայց չեն կարողացել դիմադրել 7 պետությունների բանակների։ Դուք գոնե գիտե՞ք, որ ձեր դեբիլ մեղադրանքները երկինք են գնում՝ թե բա ինչի հանձնեցիք։

Նիկոլն առաջին օրը ասեց՝ կռվելու ենք մինչև վերջ։ Ու դուք հասկանում ե՞ք՝ երբ արդեն իսկ էդ մի քանի շրջանները գրավվել են մարտի դաշտում ու թշնամին գնում ա Ստեփանակերտի վրա, դա արդեն իսկ մոտ է վերջին։

Ասում եք՝ ափսոս մեր զոհված հերոս տղերքը։ Իսկ չզոհվածները՞։ Իրանք հերոս չե՞ն։ Իրանք ափսոս չե՞ն։ Դուք գոնե մեկ֊մեկ նայու՞մ եք քարտեզին։ Դուք գոնե հասկանու՞մ եք, որ եթե հասել են էդ կետին, իսկ մեր բանակի մարտունակությունն ընկածա, դասալիքների պակաս չկա, դավաճանների պակաս չկա, տղերքի մեծ մասն արդեն ուժասպառ ա եղած, ապա միևնույն ա, էդ ևս 2֊3 շրջանը կորցնելու էինք կռվում ասենք 3 օրից ու ունենալու էինք ավել մի քանի հարյուր զոհ։ Ես վստահ եմ, որ որդեկորույս մայրերը, ում դուք դեռ լկտիաբար շահարկում եք, դա չէին ցանկանում։ Չէին ցանկանում իրենց որդիների կողքին տեսնել իրենց որդիների ընկերներին։

Ու ոնց Արայիկն ա ասում՝ սա վերջը չէ, սա միմիայն սկիզբն է։ Զինվեք ուժով ու հավատով ու հերիքա աջ ու ձախ մեղավորներ ման գաք, ձեր էշ֊էշ դուրս տալու արդյունքում իրանց մեղավոր են զգում կռված ու դիրք կորցրած մեր տղերքը։

2. Հետո, հրապարակ ու ԱԺ գրաված ուժեղ նապոներ, ձեր բոլորի դեմքերը հիշում են ձեր կողքը կռված տղերքը, ում ամենածանր պահին թողել թռել եք։ Համբերեք, ձեր ճաշը դուք հլը կուտեք։

3. Նիկոլը մի քանի անգամ նշեց, որ չի կարող շատ բաներ ասել, որովհետև որոշ մարդկանց կյանքեր են վտանգված։

Ամենապրիմիտիվ դատողությամբ, եթե ձեր չսիրած Նիկոլը էդքան անհայրենասեր ա ու դավաճան, չէ՞ր կարում Նիկոլը առանց ստորագրելու մարտի դաշտում պարտվեր, նահանջեր, էդ 2 շրջանն էլ թողներ, հետո գար ասեր՝ մենք կռվեցինք մինչև վերջին շունչներս։ Ոչ էս դեբոշը իրա գլխին սարքվեր, ոչ էլ երկրում քաղաքացիական պատերազմ սկսվեր։ Էս չէիք ֆայմել չէ՞։ Ոչինչ։

Իսկ տեսե՞լ եք Ալիևի այն հայտարարությունը՝ թե Փաշինյանը դեռ չի ստորագրել, բայց ստիպողաբար կստորագրի։ Մի հատ կապեք իրար ամեն ինչ ու հասկացեք, ինչքան մութ հիմքեր կան էս ամենի տակ, որ դեռ չեն բարձրաձայնվում։ Որ ջարդվել են մեկի գլխին ու բոլորդ էդ մեկից եք պատասխան ուզում։ Պատասխան չգիտե՞ք ումից պիտի ուզեք։ Մեր բանակից գողացած, զենքի փողով տան ունիտազները ոսկեջրած ստահակներից, որոնց չգողանալու արդյունքում մենակ էսօրվա մեր բանակը մի քանի անգամ ավելի ուժեղ սպառազինություն կունենար ու էս ամենը գուցե այլ ավարտ ունենար։

Մնացածը Նիկոլը կասի մի շաբաթվա ընթացքում, չնայած որ արդեն շատերիս պարզ ա ովքեր են մութ հիմքերը գցել։

Սպասեք, բայց էդ արանքում կուրորեն ձեզ մի ճղեք լալահառաչ կոչերով։ Պապանձվեք ամեն մեկդ ձեր դարդով ու սպասեք։

Tatev Sardaryan