Շուշիի համար այս պահին մարտեր են մղվում, բայց ոչ ոք չի պատրաստվում նահանջել. Wargonzo

782

Շուշիի համար մարտեր են մղվում այս պահին: Wargonzo-ն հայտնում է, որ Արցախի պաշտպանության բանակի տեխնիկան` տանկերը, ԲՄՊ-ները, մի քանի ուղղությամբ կանգնած են Շուշիի մատույցներում և մարտեր մղում:

Քաղաք են ներխուժել հակառակորդի հերթական ուժերը: Կկարողանա՞ն նրանք ամրանալ տեղում` դեռ հարց է: Պատասխանը հավանաբար պարզ կլինի շուտով:

Wargonzo-ի տեղեկություններով` Ստեփանակերտը հանձնել դեռ ոչ ոք չի պատրաստվում, նույն կերպ էլ չեն պատրաստվում վերջնականապես նահանջել Շուշիից: