ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի — Արմեն Վաղարշակի Աբազյան

412

 

ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ | National security service

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նոր տնօրեն ունի։ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նախագահը նոր հրամանագիր է ստորագրել և Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի` Արմեն Աբազյանին նշանակել ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն»,–նշված է հրամանագրում։

Մինչ այդ Աբազյանը զբաղեցնում էր ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնը։ Նախագահը ստորագրել է նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Միքայել Համբարձումյանի աշխատանքից ազատվելու որոշումը։ 

https://ipress.am/