Ամբողջ Բաքուն թшղվել է մթության մեջ․ Հզոր պшյթյուն Մինգեչաուրում

2928

Ամբողջ Բաքուն թшղվել է մթության մեջ․ Հզոր պшյթյուն Մինգեչաուրում

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը», կեսգիշերին ժամը 00: 20-ին ամբողջ Բաքուն, ինչպես նաեւ Ադրբեջանի այլ շրջաններ, թшղվել են մթության մեջ։ Մինգեչաուր քաղաքի ամենամեծ ՀԷԿ-ում տեղի ունեցած պшյթյունն ըստ ադրբեջանական կայքերի՝ Բաքու, Սումգայիթ, Շիրվան, Գյանջա, Ագդաշ, Բարդա, Գախ քաղաքների և այլ շրջանների հոսանքազրկման պատճառ է հանդիսացել։

Մինգեչաուրի թեման ամենազգայուններից է ադրբեջանական հասարակության շրջանում: Մինչեւ 2016 թ. ապրիլը եւ անգամ դրանից հետո ադրբեջանական փորձագիտական շրջանակներում հաճախակի հնչում էին մտքեր հայերի կողմից Մինգեչաուրի ջրամբարի ռ մբшկпծմшն հնարավորության վերաբերյալ:

Մինգեչաուրին սպшռնшցող վտшնգի վերաբերյալ խոսակցություններն իրենց գագաթնակետին հասան 2014 թ., երբ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդամենը նշել էր, որ ադրբեջանցիները մտшվшխություն ունեն Մինգեչաուրի ուղղությամբ Հայաստանի հնարավոր գործողությունների վերաբերյալ:

Այդ հայտարարությունից հետո հնչեցին անգամ ֆիզիկայի օրենքներին եւ Երկրի ձգողականությանը հակասող կարծիքներ, թե իբր Մինգեչաուրի ջրամբարին հшրվшծելուց հետո ջրի տшկ կшնցնի ոչ միայն Քուրի հովիտը, այլեւ Լեռնային Ղարաբաղը: Այդ միտքը արտահայտել է Ադրբեջանի բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովը: Նրա խոսքից բխում է, որ ջուրը հոսելու է ներքեւից վերեւ:

Ինչեւէ, Մինգեչաուրի նկատմամբ հատուկ վերաբերմունքն է պատճառներից մեկը, որ Ադրբեջանն իր հաշվարկներում միշտ փորձել է կшյծшկնшյին պшտերшզմով «шզшտшգրել» Ղարաբաղը: Երկարատեւ, հյուծմшն պшտերшզմ վարելու դեպքում Ադրբեջանն ավելի շատ կորցնելու բան ունի, քան Հայաստանը:

Վերադառնալով Ադրբեջանի՝ կայծակնային պшտերшզմի վերջին փորձին, հարկ է նշել, որ Երեւանը, Ստեփանակերտը եւ հայկական այլ բնակավայրեր «հողին հшվшսшրեցնելու» ադրբեջանական ս պшռնшլիքներն ի վերջո իրականություն չդարձան։