Թշնամին 13 զրահատեխնիկա, 100-ից ավելի զինվոր է կորցրել. նոր տվյալներ…

2277

 

Հարավ-արևելյան ուղղությամբ հակառակորդը փորձել է առաջնագծին մոտեցնել  զրահատեխնիկա․ ԱՀ ՊԲ

Ադրբեջանական բանակը շարունակում է կորուստներ կրել. հայկական կողմը ոչնչացրել է թշնամական զրահատեխնիկա և մեծ թվով կենդանի ուժ։

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է ադրբեջանական բանակի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները:

Նոյեմբերի 5-ից առ այսօր հայկական ուժերին հաջողվել է խոցել հակառակորդի ևս 13 զրահատեխնիկա:

Թշնամին կորցրել է 115 զինծառայող: Այսպիսով` սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 257 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 736 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։

Թշնամու մարդուժի կորուստների թիվն այս պահի տվյալներով 7405 է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։