12 զրահատեխնիկա, 60 զոհ․ թշնամին նոր կորուստներ ունի

2221

 

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է թշնամու կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի — Sputnik. Ադրբեջանն արդեն կորցրել է 252 ԱԹՍ, ունի 7155 զոհ։ Թշնամու կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Facebook–ի իր էջում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։

Ըստ կենտրոնի տվյալների` Ադրբեջանն արդեն կորցրել է նաև 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։

Նոյեմբերի 4.-ի ժամը 13։30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1177 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 46 զոհ ու 142 վիրավոր։  Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 7155 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 252 անօդաչու սարք, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 697 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ համակարգ։