ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որ ԼՂ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի․ Պուտին

883

 

ՌԴ-ն անում է հնարավոր ամեն ինչ, որ ԼՂ հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի․ Պուտին

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Ռուսաստանը ԼՂ հարցով կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ-Նովոստին:

Պուտինը հույս է հայտնել, որ կկարողանան հասնել արդյունքների, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար: ՌԴ նախագահը նշել է՝ Ռուսաստանի Դաշնությունն անում է հնարավոր ամեն ինչ, որ Հարավային Կովկասում հակամարտությունը հնարավորինս արագ ավարտվի:

Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով՝ առանց զենք վերցնելու: